Wednesday, December 22, 2010

Համաշխարհային Սկաուտական Շարժման Կանոնագիր (1)



Սկաուտական Շարժման համաշխարհային կանոնագիրը այսու հետ թարգմանաբար, իւրաքանչիւր
անգամ մի քանի յօդւած, կտեղադրենք Սկաուտփէդիայում:
Սկաուտական Շարժման Անգլերէն և Ֆրանսերէն կանոնագիրը կարող էք բեռնաւորել այստեղից:

*********************************


Սկաուտական Շարժում

Ա Բաժին
յօդւած 1:(Բացադրութիւն) Սկաուտական շարժումը, սիրողաբար, ոչ քաղաքական և ուսուցողական շարժում է երիտասարդութեան համար: Այն նախատեսելի է բոլորի համար առանց որևէ խթրականութեան՝ սեռի, ծագման, ազգութեան և կրօնի: Սկաուտական շարժումը համապատասխանում է նրա հիմնադրի կողմից նշանակւած նպատակի, սկզբունքների և գործելաոճի որը առկայ է այս կանոնագրում:

յօդւած 2: (Նպատակ)Սկաուտական շարժման նպատակն է մասնակից դառնալ երիտասարդների Ֆիզիկական, մտային, զգացմունքային, հասարակական և հոգեկան ներուժի զարգացմանը, որպէս անհատ և յանձնառու քաղաքացի հանդէպ իրենց համայնքային, ազգային ու համամարդկային հաւաքականութեան:

Wednesday, March 25, 2009

WOSM Սկաուտական Շարժման Համաշխարհային Կազմակերպութիւն


Սկաուտական Շարժման Համաշխարհային Կազմակերպութիւնը թարգմանաբար
World Organization of Scout Movment համառօտ կերպով WOSM ՝ այն կազմակերպութիւնն է որ այժմ տնօրինում է աշխարհի բոլոր ազգային Սկաուտական կազմակերպութիւնների փոխյարաբերութիւնը:
WOSM-ի գլխաւոր գրասենեակը Ժէնէւում /Geneve / է:
Մարտ 21-ին Սկաուտական Համաշխարհային կազմակերպութեան Քարտուղար է նշանակւել Լուչ Փանիսուդ-ին /Luc Panissood /:
WOSM Պաշտօնական կայքէջն է ՝ http://www.scout.org/ :

Անգլիայի Սկաուտական Կազմակերպութեան Scouting ամսաթերթ


Անգլիայի Սկաուտական կազմակերպութիւնը տպագրում է ամսաթերթ Սկաուտական աշխատանքների ու գիտելիքների վերաբերեալ ՝ Scouting խորագրով:
Վերոյիշեալ Սկաոտական ամսաթերթի էլէկտրոնիկ տեսակը pdf կերպով կարող էք ստանալ՝
Նշելի որ Անգլիայի Սկաուտական Կազմակերպութիւնը նաև տպագրում է հաւելեան համարներ որը տեղադրւած են կայքէջում:

Saturday, March 21, 2009

Սկաուտական Շարժման խորհրդանիշ նշան (1)


Սկաուտական Շարժման Խորհրդանիշ նշանը, ճշտւել է հիմնադիր՝ Բէյդն Փաւլի Միջոցով:
Սկաուտական շարժման նշանը, Լիլիան ծաղիկի նման է որ Ֆրանսերէն կոչւում է Ֆլող դօ Լիզ /Fleur de Lis/ այն հաշտութեան ու մաքրութեան խորհրդանիշն է:

Նաև սկաուտական նշանը, նմանութիւն ունի այն կողմնացոյցերի, որը միջին դարերում օգտագործւում էր նաւերում: Նմանատիպ կողմանցոյցերի նախագիծը պատկանում է Իտալացի նաւապետ Նապոլի քաղաքացի Ֆլավիօ Գիօջաին / Flavio Gioja/,նշելի է որ Նապոլի քաղաքի նշանը նաև Ֆլող դօ Լիզն է:
Իսկ Բէյդն Փաւէլը այն մտայնութեամ է օգտագործել Գիօջաի նախագիծը, որովհետև ինչպէս կողմնացոյցը ցոյց է տալիս Հիւսիսը , սկաուտական նշանն էլ նոյնպէս ցոյց է տալիս ճիշտ ուղին որ պիտի քայլեն սկաուտները:
Սկաուտական նշանի օրիգինալ գոյներն են սպիտակ և մանուշակագոյնը:
Սպիտակը մաքրութեան իսկ մանուշակագոյնը ղեկավարման /leadership/և միւսներին օգնելու խորհրդանիշն է:
Սկաուտական նշանի շուրջը գոյութիւն ունի մի օղակ ՝ բոլոր սկաուտների եղբայրութիւնն է յիշատակում, որը Օղակ հանգոյցով միացել է: Օղակ հանգոյց, որովհետև այս հանգոյցը աւելի է ամրանում երբ քաշւում են նրա երկու ծայրերը:

շարունակելի է...

Սկաուտիզմ (1)

Պատկեր:Լորդ Բէյդն Փաւէլ


Պատկեր:Յուշաքար Սկաուտական առաջին բանակումից Բրանսի կղզիում Օգոստոս 1-9, 1907

Սկաուտականը կամ Սկաուտական Շարժումը երիտասարդական շարժում/youth movement/ է որի ճշտւած նպատակն է երիտասարդութեան Ֆիզիկապէս ու մտայնապէս զարգացումը այն մտադրութեամբ որ նրանք ապագայում դառնալով լաւ քաղաքազիններ կը կարողանան դրական ազդեցողութիւն ունենան հասարակական շրջանակներում:
Սկաուտական շարժման հիմնադիրն է Լորդ Ստիվնսն Բէյդն Փաւէլը:
Բէյդն Փաւէլը որը Անգլիացի Գեներալ էր հեղինակն ու հիմնադիրն էր Սկաուտական շարժմանը:
1907 թւականին տեղի է ունեցել Սկաուտական առաջին բանակումը Բրանսի/Brownsea/կղզում անգլիայում ու այդ տարեթիւը համարւում է սկաուտական շարժման հիմնադրման թւականը:
2007 թւականին մեծ շուքով տօնւեց սկաուտական շարժման 100 ամեակը:
Սկաուտականի սկզբունքները առաջին անգամ ներկայացւել են ՝ Սկաուտականը տղանների համար/Scouting for Boys/ գրքում տպագրւած Լոնդոնում (1908):
Այժմ Սկաուտական շարժման մաս են կազմում 216 երկներ և 38 միլիոն Սկաուտներ:

ՍկաուտՓէդիա

ՍկաուտՓէդիան համացանցային Բլոգ է որում տեղադրւելու են Սկաուտական գիտելիքներ , տեղեկութիւններ ու համացանցային հղումներ:
ՍկաուտՓէդիան ազատ հանրագիտարան է Թեհրանի ՝
Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան Սկաուտական Միութեան նախաձեռնութեամբ:
Յուսալի է որ այն կնպաստի Սկաուտական գիտելիքների տարածման:

21 Մարտ 2009
Խմբապետ Շանթ Բաղրամեան